Ագաթա Բաքքեր-Գրյոնդալ
Ագաթա Բաքքեր-Գրյոնդալ | |
---|---|
Բնօրինակ անուն | նորվ.՝ Agathe Backer Grøndahl |
Ի ծնե անուն | նորվ.՝ Agathe Backer |
Ծնվել է | դեկտեմբերի 1, 1847[1][2][3] Հոլմեսթրանդ, Վեստֆոլ, Էստլանն, Նորվեգիա |
Երկիր | Նորվեգիա |
Մահացել է | հունիսի 4, 1907[1][2][3] (59 տարեկան) Ormøya, Օսլո, Նորվեգիա[4] |
Գերեզման | Քրիստոս Փրկչի տաճարի գերեզմանատուն |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դաշնակահարուհի և երաժշտության ուսուցիչ |
Գործիքներ | դաշնամուր |
Ամուսին | Olaus Andreas Grøndahl?[2] |
Agathe Backer-Grøndahl Վիքիպահեստում |
Ագաթա Բաքքեր-Գրյոնդալ (նորվ.՝ Agathe Backer Grøndahl, դեկտեմբերի 1, 1847[1][2][3], Հոլմեսթրանդ, Վեստֆոլ, Էստլանն, Նորվեգիա - հունիսի 4, 1907[1][2][3], Ormøya, Օսլո, Նորվեգիա[4]), նորվեգացի դաշնակահարուհի և կոմպոզիտոր։
Կյանք և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է հարուստ և կրթված ընտանիքում։ Նրա ծնողները նկատել էին աղջկա երաժշտական շնորհը և երաժշտական կրթության տվել դեռ վաղ հասակից։ Երեք տարեկան հասակում հանդիսատեսի առաջ հանդես է եկել դաշնամուրային նվագով։ Ավելի ուշ, Քրիստիանայում (ներկայումս Օսլո) դաշնամուրային, երաժշտության տեսության և երաժշտական կատարումների դասեր է առել Հալֆդան Կիերուլֆի և Լյուդվիգ Լինդեմանի մոտ։ 1865 թվականին ծնողների կամքին հակառակ մեկնել է Բեռլին, որտեղ մինչև 1869 թվականը սովորել է իր ժամանակի դաշնամուրի մեծագույն վարպետ Թեոդոր Կուլակի մոտ։
Նորվեգիայում իր առաջնախաղն ունեցել է 1869 թվականին՝ այն ժամանակ մեծ ճանաչում չունեցող Էդվարդ Գրիգի հետ միասին։ Նրանք կատարել են Լյուդվիգ վան Բեթհովենի հինգերորդ դաշնամուրային կոնցերտը։ Այնուհետև սովորել է Եվրոպայի այնպիսի հայտնի դիրիժորների և կոմպոզիտորների հետ, ինչպիսիք են Հանս ֆոն Բյուլովը և Ֆերենց Լիստը։ Հանսի մոտ սովորել է Ֆլորենցիայում, իսկ Ֆերենցի մոտ՝ Վեյմարում։ Հաջորդող տարիներին ելույթներ է ունեցել Եվրոպայի տարբեր երկրներում։ Բերնարդ Շոուն, լինելով նրա լոնդոնյան համերգին, նրան կոչել է Կլարա Շումանի վարպետության իսկական ժառանգորդ։
1875 թվականից հանդիսանում է Շվեդիայի երաժշտական թագավորական ակադեմիայի անդամ։
Քանի որ ընտանիքը մշտապես ֆինանսական կարիքի մեջ էր, Աթագան ամեն օր տվել է երաժշտության դասեր։ Մասնավորապես, նրա մոտ սովորել են Բորգհիլդ Հոլսմենը և Բերտա Ֆեյրինգ Տեպպերը։ Միևնույն ժամանակ նա չի դադարել հանդես գալ համերգներով։ 1878 թվականին Փարիզում տեղի ունեցած համաշխարհային ցուցադրության ժամանակ նվագել է Էդվարդ Գրիգիa-moll դաշնամուրային կոնցերտը, որի ժամանակ որպես դիրիժոր հանդես է եկել նրա ամուսինը։ 1878 թվականից հետո նրա առողջությունը վատացել է, սկսել է խլանալ ընդհուպ մինչև լսողության լիակատար կորցնում։ Կյանքի վերջին տարիներին դադարել է զբաղվել երաժշտությամբ։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]1875 թվականին Ագաթան ամուսնացել է երաժշտության ուսուցիչ և երգչախմբի դիրիժոր Օլաուս Անդրեաս Գրյոնդալի հետ։ Ամուսնության արդյունքում նրանք ունեցել են երեք որդի։ Նրանց մեկը եղել է Ֆրիտյոֆ Բաքքեր-Գրյոնդալը (1885—1959), ով նույնպես հայտնի դաշնակահար է եղել։
Ագաթայի ավագ քույրը՝ Գարիեթ Բաքքերը եղել է հայտնի նկարչուհի։
Ընտրյալ երաժշտական ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Norsk biografisk leksikon(նորվ.) — Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Երաժշտություն (ֆր.)
- ↑ 4,0 4,1 4,2 Agathe BACKER GRØNDAHL — 2020.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Dahm C. Agathe Backer Grøndahl: Komponisten og pianisten. — Oslo: Solum, 1998. — ISBN 82-560-1152-1
- Nordström S. Så blir det music. — Lund: Universitetsförlaget Dialogos, 1989. — ISBN 91-7504-093-X
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագաթա Բաքքեր-Գրյոնդալ» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 1 ծնունդներ
- 1847 ծնունդներ
- Նորվեգիայում ծնվածներ
- Հունիսի 4 մահեր
- 1907 մահեր
- Նորվեգիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 20-րդ դարի դասական կոմպոզիտորներ
- Երաժշտական մանկավարժներ
- Կին դասական կոմպոզիտորներ
- Նորվեգացի դաշնակահարներ
- Նորվեգացի երաժիշտներ
- Նորվեգացի կոմպոզիտորներ
- Նորվեգացի մանկավարժներ
- Շվեդիայի երաժշտության թագավորական ակադեմիայի անդամներ